Զելենսկու կուսակցությունից կոչ են անում պաշտոնից հեռացնել Արսեն Ավակովին
Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամ, նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Եվգենի Շևչենկոն կոչ է արել խորհրդարանին՝ աշխատանքից հեռացնել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Այս մասին գրում է Lenta-ն։
Ռադայի նիստի ժամանակ Շևչենկոն ամբիոնից դիմել է իր գործընկերներին:
«Կա՞ն ուժեղ մարդիկ մեր դահլիճում: Թե՞ կշարունակենք դիտել, թե ինչպես է պարոն Ավակովը շարունակում ավերել մեր երկիրը», - հայտարարել է Շևչենկոն:
Նա ՆԳՆ ղեկավարին մեղադրել է անկարգության և ավազակապետության մեջ և ասել, թե «Ժողովրդի ծառայի» գրեթե բոլոր պատգամավորները գոհ չեն նրա աշխատանքից: Ըստ Շևչենկոյի, ավելի վաղ Ավակովը, հնարավոր է, եղել է արդյունավետ նախարար, բայց երկրում իրավիճակը փոխվել է, այնպես որ, հարկավոր է նրան ազատել աշխատանքից։
«Գոլոս» խմբակցության պատգամավոր Յարոսլավ Յուրչիշինն ասել է, որ 40 խորհրդարանականներ արդեն ստորագրել են Ավակովի հրաժարականի մասին բանաձևի նախագիծը:
Նշվում է, որ Զելենսկու կառավարությունում Ավակովը պահպանեց իր պորտֆելը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին