Քաղաքացիների վարքի անպատասխանատվությունը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանն ու հիասթափությանը.Գևորգ Սիմոնյան
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ներկայացրելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը, մի դեպք պատմեց: Քաղաքացին դեռևս ապրիլի 13-ին տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ՝ երկկողմանի ծանր թոքաբորբով:
«Նա մի շաբաթ ուշ է դիմել բուժօգնության: Ապրիլի 15-ից գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված, շուրջ հիսուն օր է: Բուժաշխատողներն անում են հնարավոր և անհնարին ամեն բան վերջինիս կյանքը փրկելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Խոսելով բուժաշխատողների աշխատանքից Գևորգ Սիմոնյանը մասնավորապես նշեց.
«Բուժաշխատողներն արդեն երեք ամիս է աշխատում են գերլարված և սթրեսային պայմաններում: Քաղաքացիների վարքի անպատասխանատվությունը վերջ ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանն ու հիասթափությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան