«Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
Թովմասյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև թվարկված բժշկական ապրանքները և սարքավորումներ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին COVID-19 դեմ պայքարում աջակցելու նպատակով:
Հիմնադրամը հնարավոր մատակարարներին խնդրում է ներկայացնել իրենց առաջարկությունները, սպեցիֆիկացիաներն ու սերտիֆիկատները հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։
Հիմնադրամը նախատեսում է ձեռք բերել՝
- COVID-19 հակամարմինների թեստ /Elecsys Anti SARS-CoV2/
- Իմունոֆերմենտային անալիզատոր
- Պացիենտ մոնիտոր
- Բիոքիմիական անալիզատոր
- Հիվանդի մահճակալ
- Հիվանդի մոնիտոր
- Պուլսօքսիմետր /մատնային/
- Դիսպենսոր
- Զարկերակային ճնշման սարքեր
- ECG սարք
- PCR
- Դիմակ KN 95
- Դիմակ FF 2 KN 95
- Դիմակ FFP 3
- Արտահագուստ /կոմբինիզոն/։
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պայքարին աջակցության համար Թովմասյան բարեգործական հիմնադրամն աշխարհում առաջին անգամ մայիսին կազմակերպեց համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր՝ VR տեխնոլոգիաների միջոցով, ավելի քան 110 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ՝ «Երգել՝ հանուն կյանքեր փրկելու» խորագրով։
Համերգից ու բարեգործական աճուրդից վերջին տվյալներով հավաքվել է ավելի քան 108մլն դրամ։ Հանգանակությունը շարունակվում է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Tovmasyan Foundation»-ի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 10.000 թեստ Պաշտպանության Նախարարությանը Թովմասյան Հիմնադրամից առաջիկա զորակոչի համար
- «Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»
- Բարեգործական առցանց համերգ՝ 40-ից ավելի հայ արտիստների մասնակցությամբ
- Միլա Յովովիչը, Դրոգբան, Պոգբան միացել են «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի աճուրդին
- «Միասին Մենք Կարող ենք»․ աննախադեպ համերգ, որում կլինի բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ՝ նաև համաշխարհային աստղերի աջակցությամբ
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
- Հայկոն, Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուխչյանը, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական Հիմնադրամի համահայկական առցանց-համերգին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան