«Մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
«Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները և մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է: Կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խոսքն ուղղելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
Պատգամավորը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ում որքան ճանաչել է, միշտ խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքը բացառելուց և դրանց հետևանքով առաջացած խնդիրներից:
«Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, մասնագետների, որոնք կօգնեն՝ այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- հայտարարեց Քրիստինե Պողոսյանը՝ չնշելով թե ում մասին է խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին