Լոս Անջելեսում ջարդուփշուր են արել Gucci-ի, Marc Jacobs-ի, Alan Kokozian-ի և շքեղ այլ ապրանքանիշերի բուտիկները
ԱՄՆ-ում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո խաղաղ բողոքի ցույցերը Լոս Անջելեսում վերածվեցին թալանի: Ցուցարարները ջարդուփշուր էին արել Ռոդեո-Դրայվ փողոցի վրա գտնվող շքեղ բուտիկներն ու թալանել դրանք։ Այս մասին գրում է Harper's Bazաar-ը։
Ամերիկյան CBS Los Angeles հեռուստաալիքը ցույց է տվել Alexander McQueen խանութի կողոպուտի տեսանյութը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Տասնյակ դիմակավորված երիտասարդներ կոտրված ապակիների միջով ներխուժել են շենք և գողացել հագուստ, կոշիկ, պայուսակներ, հնարավոր ամեն ինչ։
Նույնը տեղի է ունեցել Gucci և Marc Jacobs, Adidas Originals բուտիկների հետ, որոնք գտնվում են Մելիդոզ պողոտայում։ Այս վայրում գտնվող մի շարք այլ բուտիկներ ևս՝ Dr Martins, Tony K և Reloaded, ևս կողոպտվել են։ Ցուցարարները ներխուժել են նաև Nordstrom շքեղ հանրախանութ և The Grove առևտրի և զվարճանքի համալիր: Այնտեղ նրանք թալանել են Apple-ի և Ray-Ban-ի խանութները:
Բողոքի ակցիայի մասնակիցները բուտիկների պատերին գրում էին «Make America Pay» (Ստիպեք Ամերիկային վճարել) և «Գրողի ծոցը կապիտալիզմին»:
Այս ակցիաների արդյունքում վնասներ են կրել նաև հայերին պատկանող խանութները։ Լրագրող Ուոլի Սարկեսիանը հայտնել է, որ Լոս Անջելեսում թալանվել է հայերին պատկանող ընտանեկան բիզնեսը՝ զարդերի խանութը։ Ավիրվել ու թալանվել է նաև հայազգի Ալան Կոկոզիան կոշիկի խանութը, ինչի մասին Կոկոզիանն ասել է AP-ին։
Այս ամենից հետո Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին քաղաքում պարետային ժամ էր սահմանել։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին