Կանադան ու Բրիտանիան դեմ են G7-ին Ռուսաստանի միանալուն
Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն ու Բորիս Ջոնսոնը դեմ են, որ վերականգնվի Ռուսաստանի անդամակցությունը G7-ին ու այն դառնա G8:
«Բրիտանական կառավարությունը չի աջակցում Ռուսաստանի անդամակցությանը»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը, սակայն հավելել է, որ G7-ի ընդունող երկիրն իրավունք ունի որոշել, թե ում հրավիրել որպես հյուր։ Այս մասին գրում է BBC-ն։
Թրյուդոն ևս, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է, որ Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7, ինչն առաջարկվել էր Թրամփի կողմից, քանի որ Մոսկվան շարունակում է արհամարհել միջազգային իրավունքը։
«Ռուսաստանը հեռացվեց G7-ից այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ ներխուժեց Ղրիմ, և նրա շարունակական անհարգալից վերաբերմունքը և միջազգային կանոնների ու նորմերի արատավորումն է պատճառը, թե ինչու է նա մնում G7-ի դուրս, և այն կշարունակի դուրս մնալ», - ասել է Թրյուդոն:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ամերիկայի նախագահն առաջարկել է «Կովիդ -19» համաճարակի հետ կապված, Վաշինգտոնում նախատեսված G-7 գագաթնաժողովը հունիսի վերջից տեղափոխել աշուն և սովորական մասնակիցներից բացի, հրավիրել նաև Ռուսաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Հնդկաստանի առաջնորդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան