ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:
Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:
Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղևորների թիվը նվազել է 64%-ով: Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղևորահոսքը կրճատվել է մինչև 15%: Երևան-Արաքս էլեկտրագնացքների ուղևորների թիվը նվազել է 18%-ով:
Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երևան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան