Հնդկաստանի անվտանգության ուժերը Ջամմույում և Քաշմիրում ոչնչացրել են երեք ծայրահեղականի
Հնդկաստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են պակիստանցի երեք ծայրահեղականների Ջամույի և Քաշմիրի միության տարածքում իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է «Hindustan Times »-ը:
Պակիստանից ներթափանցած մի խումբ զինյալների դեմ ռազմական գործողությունը Նաուշերի շրջանի հյուսիսում գտնվող տարածաշրջանում չորս օր է տևել: Զինվորական աղբյուրներից պարբերականի մեջբերած տեղեկության համաձայն, ծայրահեղականների հետ ռազմական բախման վայրում առգրավվել են պակիստանյան արտադրության զենք, զինամթերք և նռնակներ:
Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի մի մասից ծայրահեղականների Հնդկաստան ներթափանցման փորձերի հետ կապված հնդկական բանակը ուժեղացրել է տարածաշրջանի սահման հանդիսացող հսկիչ գծի պաշտպանությունը: Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են Փանչի շրջանում և Ջամուի և Քաշմիրի մի շարք այլ բարձրլեռնային շրջաններում:
2019-ի օգոստոսի 5-ին Հնդկաստանի կառավարությունը լուծարեց հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգները և դրա փոխարեն ստեղծեց երկու դաշնային տարածքներ՝ Ջամու- Քաշմիր և Լադախ: Սրան կտրուկ արձագանքեց Պակիստանը, որը հավակնություններ ունի Քաշմիրի այն տարածքների նկատմամբ, որոնք 1947 թվականից բաժանված են Հնդկաստանի և Պակիստանի միջև:
Նյու-Դելին անընդհատ մեղադրում է Իսլամաբադին Ջամույում և Քաշմիրում ահաբեկիչներին սատարելու մեջ, պակիստանյան կողմը հետևողականորեն մերժում է այդ մեղադրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին