Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները
Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քամերոնը վերադարձել է Նոր Զելանդիա «Ավատար» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինստագրամում գրել է ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն։
Նրա խոսքով, աշխատանքներից առաջ նկարահանող խումբը 14 օր կարանտինում է եղել։
«Ավատարի» նկարահանումները Նոր Զելանդիայում նախատեսված էին ապրիլին, բայց տեղափոխվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Վերջերս Նոր Զելանդիայի կառավարությունը թույլ էր տվել երկրի տարածքում վերսկսել մի քանի ֆիլմերի արտադրությունը, այդ թվում նաև «Ավատարի» և «Մատանիների տիրակալի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա