Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք:
1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:
2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:
3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնվեն:
4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:
5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ 15 ՕՐՈՎ:
ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ:
ՀԱՅՏԱՐԱՐԵՔ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ:
ՓՐԿԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը
- Արման Սաղաթելյան. Փակեք երկիրը
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան