«Դատապարտյալների հիվանդանոցում գտնվում է 90 դատապարտյալ կամ կալանավորված». Սրբուհի Գալյան
«Հենց այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստով 13 անձի գործ պետք է քննվեր ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կամ կալանավորման հետ կապված հիվանդության համատեղելիության հարցը»,-խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և հավելեց, որ դրանից հետո կորոշվի, թե արդյոք նրանց հարցով պետք է դիմել դատարան, թե ոչ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայում դատապարտյալների հիվանդանոցում գտնվում է 90 դատապարտյալ կամ կալանավորված:
Դատապարտյալների հիվանդանոցում առանձնացվել են երկու մասնաշենք, որոնք, ըստ Սրբուհի Գալյանի, պետք է կարանտինի խնդիրների լուծմանը ծառայեն, եթե հանկարծ ազատազրկված անձանց մոտ գրանցվեն վիրուսով վարակման դեպքեր:
Հավաստիացնելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվել են համավարակի կանխման համար՝ արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ հատուկ ուշադրության են արժանացել այն անձինք, ովքեր ունեն խոցելի հիվանդություններ և ում տարիքը 60-ից բարձր է:
Ըստ Սրբուհի Գալյանի, հիվանդ կալանավորների հետ կապված դիմել են Գլխավոր դատախազությանը, որպեսզի նրանք քննարկեն միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին