Դեռ հստակ հնարավոր չէ ասել՝ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն կլինի, թե ոչ.Ղափլանյան
«Տարվա կտրվածքով առաջին եռամսյակում ունեցանք տեղումների զգալի նվազում, նախարարությունը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով այս տարի հայտարարեցինք սակավաջուր»,- ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ պատասխանելով Սևանա լճից հավելյալ ջրառի անհրաժեշտության մասին հարցին։
Նրա խոսքով, սա ուղղակի կանխարգելիչ միջոցառում է։
Փոխնախարարն ասաց, որ ապրիլի կեսերին ու մայիսին դրական տեղաշարժ գրանցվեց, նույնիսկ մայիսի 10-ին արդեն մայիս ամսվա համար կանխատեսվող տեղումներն ամբողջ ծավալով սպառվել էին։ Ի. Ղափլանյանի կարծիքով, մայիսի տեղումներից հետո որոշ փոփոխություններ կլինեն։
Նա նշեց, որ այս պահին չի կարող հստակ ասել հավելյալ ջրառի անհրաժեշտություն կլինի, թե ոչ՝ հաշվի առնելով, որ տվյալները փոփոխական են և նախորդ ամիսներին արդեն սակավաջրության մասին նախագիծ են ընդունել։
Ինչ վերաբերում է Սևանա լճի ջրի մակարդակին, նրա խոսքով, տվյալները դրական են վերջին տեղումներից հետո, սակայն մտավախություն ունեին, որ կլինի բացասական, քանի որ առաջին եռամսյակում քիչ էին տեղումները, գոլորշիացումը շատ մեծ էր այն պատճառով, որ Սևանում սառեցում չէր եղել։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճից ջրառի վերաբերյալ Վարազդատ Կարապետյանի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- Սևանից օրենքով նախատեսվածից ավելի ջրառ չի իրականացվի. վարչապետ
- Փաշինյանը հույս ունի, որ այս տարի ստիպված չեն լինի հեվալյալ ջրառ անել Սևանից
- Նախարարի պաշտոնակատարը՝ Սևանից իրականացվող ջրառի մասին
- Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում
- Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
- Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում. Ջրկոմ
- Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին