Վատիկանի թանգարանները բացվել են
Վատիկանի թանգարաններում, որտեղ պահվում են Հռոմի պապերի արվեստի իրերի հավաքածուները, նաև Միքելանջելոյի ու Ռաֆայելի որմնանկարները, նախօրեից բացել են իրենց դռներն ավելի քան երկու ամիս կարանտինից հետո, որը մտցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թանգարանների տնօրենը հայտնել է, որ առաջին օրվա համար 1600 մարդ պատվիրել է տոմսեր, հիմնականում տեղի բնակիչներ։
Նշվում է, որ նախկինում Վատիկանում առավելագույն տուրիստական հոսքը մեկ օրում կազմել է 29 հազար։
Այցելուները պետք է հետևեն անվտանգության նոր կանոններին. պարտադիր ամրագրել տոմսը, ամեն 15 րոպեն մեկ թույլ է տրվում 10 այցելուի մուտք թանգարան, պետք է կրեն դիմակներ, պահեն սոցիալական հեռավարություն, մուտքերի մոտ ջերմաչափում են այցելուներին։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
- Հռոմի Պապը կարանտինից հետո առաջին անգամ Վատիկանում պատարագ է մատուցել
- Վատիկանի թանգարանները կբացվեն այցելուների համար
- Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը