ՖԻՖԱ-ն կոչ է արել չպատժել ցուցարարներին համերաշխություն հայտնած խաղացողներին
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կոչ է արել չպատժել այն խաղացողներին, որոնք խաղերի ժամանակ կաջակցեն սևամորթ Ջորջ Ֆլոյդի գործով ցուցարարներին:
News.ru-ի հաղորդմամբ, hայտարարության մեջ նշվում է, որ ֆեդերացիան հասկանում է շատ ֆուտբոլիստների զգացմունքներն ու մտահոգությունը կապված ողբերգական դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը են սկսվել ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տարածված տեսանյութում երևում է, որ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլևս չէր շարժվում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները