Անչափահասների հարցաքննությանը պետք է ներկա լինի նաև որակավորված հոգեբանը. Բաղդասարյան
«Առաջարկում ենք կարգավորել անչափահաս տուժողների և վկաների հարցաքննության ընթացակարգը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, նախ և առաջ այդ հարցաքննությունները պետք է պարտադիր կարգով ձայնագրվեն, բացի այդ հարցաքննությանը պետք է ներկա լինեն նաև հոգեբաններ։
«Պետք է հարցաքննությանը մասնակցի որակավորված հոգեբանը։ Նրա վարձատրության խնդիրը պետք է իրականացվի այն սկզբունքով, որով իրականացվում է փորձագետի կամ թարգմանի վարձատրությունը։ Ամրագրել ենք, եթե դատաքննության ժամանակ որակավորված հոգեբանի չենք կարողանում ներգրավվել, ապա դատական նիստի ընթացքում պետք է ներգրավվել մանկավարժի»,- տեղեկացրեց պատգամավորը։
Նրա խոսքով, օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի մեկից։
Ն. Բաղդասարյանն ասաց, որ կարելի է փորձնական բեմադրել ընթացակարգը, որպեսզի հասարակությունը իրազեկվի, թե ինչպես է անցկացվելու անչափահաս վկաների և տուժածների հարցաքննությունը.
«Մենք կկազմակերպենք լրացուցիչ քննարկումներ, թե ինչպես պետք է հոգեբանները որակավորվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին