Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել. Արարատ Միրզոյան
Խորհրդարանը մեկնարկել է հերթական աշխատանքային օրը։ Նիստի ընթացքում քննարկվելիք առաջին հարցը պետք է լիներ Կառավարության կողմից ներկայացված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցողը կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն է, որն այդ պահին ներկա չէր նիստերի դահլիճում։
Մինչ խորհրդարանականները իրենց տեղերից ասում էին՝ հիմա կգա, նիստերի դահլիճ մտավ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց՝ պարոն Համբարձումյան, մենք Ձեզ չէինք սպասում, ախր։
«Ներսես Երիցյանին միջանցքում չե՞ք տեսել»,- կատակելով նշեց Ա. Միրզոյանը։
Եվ քանի որ նախագծի հիմնական զեկուցողը չկար, խորհրդարանն անցավ օրակարգային երկրորդ հարցին։
Նշենք, որ Ա. Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ օրակարգը բավականին մեծ է, և հնարավոր է մինչև հինգշաբթի այն չսպառվի, ուստի այսօր 18.00-ից հետո գուցե որոշում ընդունվի և ևս մեկ նիստ անցկացվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին