Բանկային ծուղակների միջոցով քաղաքացիների համար 5 մլրդ դրամի խնդիր են առաջացնում. Բագրատյան
«Կանոնակարգում եք մի ոլորտ, որն արդեն կանոնակարգված է: Փորձում եք հավասարակշռություն ստեղծել, բայց այս նախագիծն այն չի անում»,- խորրհրդարանում հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի փաթեթի քննարկման ժամանակ:
Օրենքի համահեղինակ Արտակ Մանուկյանը բացատրեց, որ նախկինում եթե բանկային ոլորտում որևէ հարաբերություն կարգավորված չէր, ապա իրենք առաջարկում են դրա նախընտրելի ձևը համարել էլեկտրոնային փոստի միջոցով առաքումը, ֆինանսական կազմակերպությունների բոլոր հարաբերությունների նախընտրելի ձև դարձնել էլեկտրոնային եղանակը:
Ըստ բանախոսի, եթե քաղաքացին ցանկանա թղթային տարբերակով ընդունել, ապա կարող է այդ մասին տեղեկացնել ֆինանսական կազմակերպությանը:
«Դուք ինձ լավ չեք հասկանում, կամ ես լավ չեմ բացատրում»,- արձագանքեց Սերգեյ Բագրատյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ եթե էլեկտրոնային ծանուցումը պարտադիր դառնա, ապա լուրջ խնդիրներ կառաջանան:
«Որովհետև դուք հաշվի չեք առնում, որ բնակչության առնվազն կեսից ավելին գյուղաբնակ են և գյուղաբնակ բնակչությանը ստիպել ամենօրյա ռեժիմով էլեկտրոնային փոստին հետևել, լուրջ չի լինի»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ շատ դեպքերում դատական նիստին անգամ քաղաքացին տեղյակ չի լինում, որպեսզի մասնակցի:
Անդրադառնալով քաղաքացուն ծանուցում չներկայացնելու դեպքերում բանկերի համար սահմանված 300 հազար դրամի տույժին՝ Սերգեյ Բագրատյան նկատեց, որ բանկային ծուղակների միջոցով քաղաքացիների համար հինգ միլիարդ դրամի խնդիր են առաջացնում, այնուհետև այդ ծանուցումը չեն անում և 300 հազարի դրամը հանգիստ վճարում են:
Ըստ պատգամավորի համատարած չեն ծանուցում քաղաքացուն և եթե դրա դիմաց քաղաքացին բանկից 300 հազար տուգանքը ստանում է, ապա այն որևէ խնդիր չի լուծելում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին