02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 517 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 20 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության՝ «այլ հիվանդություններից»։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 25 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ըստ ԱՆ-ի՝ նախորդ օրը արձանագրվել է «մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է»:
Այսպիսով, հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 214-ը` մահվան ելքով, որից 56-ը՝ ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդությունից»:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Իմ սխալը չկրկնեք. Նիկոլ Փաշինյան
- Ինչո՞ւ են Հայաստանում նվազում թեստավորումները
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- 31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
- 30.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 251 նոր դեպք, մահացել են 10-ը
- 29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան