Կորոնավիրուսի դրական թեստով ու երկկողմանի թոքաբորբով քաղաքացուն չեն հոսպիտալացնում
Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Առաքելյանը գրում է. «Երկար տարիների ուսանողական ընկերս՝ Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը: COVID 19 տեստը հաստատված է, ունի երկկողմանի թոքաբորբ և հիմա շնչահեղձ է լինում: Ասաց, որ շտապ օգնությունից ասել են, որ տեղ չկա, ու միայն ծայրահեղ հիվանդների մոտ են գալիս, բայց իր վիճակն էլ հենց ծայրահեղ վատ բնութագրեց, քանի որ ուժ չունի շարժվելու և չի կարողանում շնչել: Կինը և երեխան նույնպես վարակված են: Անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի համար ստիպված է եղել մի կերպ ինքնուրույն գնալ բուժ հաստատություն, վճարել ու նկարել թոքերը: Կաթիլային ներարկում միացնող բուժքույր, կամ բժիշկ էլ չկա, որ գան օգնեն իրենց:
Խնդրում եմ առողջապահական համակարգի բոլոր ընկերներիս, նախարարության աշխատակիցներին - փրկեք մեր ընկերոջ կյանքը՝ ՏԱՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ!!!»։
Գեորգի Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել է պոլիկլինիկայի իր բժշկին, քանի որ ջերմություն է ունեցել, ռենտգեն են արել, պարզվել է թոքաբորբ է իր մոտ, ուղեգիր են տվել թեստ հանձնելու համար։
«Հինգ օր անց թեստավորեցին։ Պատասխանը եղավ դրական։ Յոթ օր ջերմում եմ։ Ուրիշ բժիշկ ասաց, որ թոքերի կատե պետք է անել։ Երրորդ կարգի հաշմանդամ եմ, դիմեցի, որ անվճար անեն։ Ասացին արտակարգ իրավիճակ է, իսկ այդ ժամանակ չի կարելի ուղեգիր տալ։ Չհասկացա՝ արտակարգ իրավիճակ հայտարարում են բնակչությանը օգնե՞ն, թե՞ բնակչությանը կամաց-կամաց սպանեն»,- ասաց Գեորգի Հակոբյանը։
Նա ասաց, որ նշանակել են հակաբիոտիկներ, բայց օր-օրի իրեն ավելի վատ է զգում, այդ մասին հայտնել է պոլիկլինիկայի իր բժշկին։ Մեր խոսակցության պահին Գ.Հակոբյանն ասաց, որ իրեն զանգահարում է բժիշկը և զրույցն ընդհատվեց։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 101-ամյա կինը
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին