Հաշտարարի գրասենյակ կարող են դիմել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները. Խաչատրյան
«Նպատակ ունենք ֆինանսական հաշտարարի գործունեության հետագա զարգացման համար իրավական հիմքեր ապահովել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, երեք հիմնական խնդիրների լուծմանն է ուղղված նախագիծը։ Առաջինն, ըստ պատգամավորի, այն է, որ օրենքի ընդունման պարագայում ընդլայնվելու է ֆինանսական հաշտարարին բողոքներ ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը։ Եթե ներկայումս ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքներ կարող են ներկայացնել միայն ֆիզիկական անձինք, ապա այս նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ, որ իրենց բողոքներով հաշտարարին դիմեն նաև միկրոձեռնարկության սուբյեկտները։
«Երկրորդ, դիմելու իրավասություն կունենան նաև այն ֆիզիկական անձինք և միկրոձեռնարկատիրական սուբյեկտները, որոնք երաշխավորության կամ գրավի տեսքով ապահովության միջոցներ են ներկայացրել ֆինանսական կառույցներին։ Նրանք այսուհետ կարող են դիմել հաշտարարին՝ ներկայացնելով իրենց բողոքները ֆինանսական կազմակերպության դեմ»,- տեղեկարցեց Ա. Խաչատրյանը։
Նրա խոսքով, ասվածը վերաբերում է այն դեպքերին, երբ վերցված գումարը չի գերազանցում տասը մլն դրամը։
«Ծառայությունները իրականացվում են անվճար, և սա դատական համակարգի բեռնաթափման կբերի։ Մյուս կարևոր խնդիրը, որ մենք փորձում ենք լուծել, այն է, որ առաջարկում ենք կորպորատիվ կառավարման ավելի բարձր մակարդակ։ Մասնավորապես, հաշտարարի համակարգի յոթ անդամներից չորսը կներկայացվեն ֆինանսական կազմակերպությունների միությունների կողմից։ Նրանք կունենան մեծամասնություն, և երեք տարին մեկ կփոխվի կազմը»,- շեշտեց Ա. Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին