Քննիչները միջնորդություններն էլեկտրոնային տարբերակով դատարան կներակայացնեն
«Առաջարկում ենք, որ քննիչները հնարավորություն ունենան դատաքննական գործողություններ կատարելու մասին միջնորդություններն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դատարան»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, այժմ միջնորդությունները ներկայացվում են թղթային տարբերակով, իսկ նախագծի ընդունման արդյունքում բավականին կթեթևանա քննիչների ծանրաբեռնվածությունը, քանի որ այժմ հետաքննության մարմիններն ու քննիչները դատարան միջնորդություններ ներկայացնելու դեպքում բազմաթիվ թղթեր են պատճենում, ծախսում են պետության միջոցները։ Եվ դա այն դեպքում, երբ քննչական կոմիտեն սքանավորում է իր փաստաթղթերը։
«Այդ սքանավորված գործերը արդեն հնարավոր կլինի էլեկտրոնային տարբերակով ուղարկել դատարան։ Եվ այս դեպքում քննիչները առնվազն երեք անգամ դատարան չեն գնա, և ավելի արդյունավետ կօգտագործվի ժամանակը։ Բացի այդ գիտատեխնիկական մեթոդներին պետք է առաջնային դեր տալ, քանի որ պետությունը բավականին մեծ գումար է ծախսել, որպեսզի համակարգը տեխնիկայով ապահովի։ Իսկ այդ համակարգչային տեխնիկան ծառայում է միայն գրելու և տպելու համար»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի նոյեմբերին ընդունվել է օրենք, ըստ որի դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները կարող են էլեկտրոնային տարբերակով ուղարկվել դատարան և դատախազություն։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե Քաջարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների դեպքում հնարավո՞ր է օրենքի նախագիծը կիրառել։
Ի պատասխան Ս. Ատոմյանը ասաց, որ նախագիծը վերաբերում է քրեական գործերին, երբ նախաքննության կամ հետաքննության մարմինները միջնորդություն պետք է ուղարկեն դատարան.
«Եվ այդ միջնորդության հետ հարույրավոր փաստաթղթեր պետք է տանել դատարան, իսկ մենք առաջարկում ենք, որ դա արվի էլեկտրոնային տարբերակով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին