Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ
Մեր երկրում իրավիճակը ահագնացող է: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում:
«Հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանման և այդ պահպանման որակի մեջ է: Մենք ունենք համոզվածություն,որ կանոնների պահպանման դեպքում այն կբերի հիվանդությունների թվի նվազման, ընդհուպ՝ զրոյացման»,- ասաց վարչապետը:
Իրավիճակի քաղաքական հատվածից խոսելիս, Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո վախի մթնոլորտը մեր երկրում չեզոքացել է, սակայն փոխարենը օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ մակարդակի չի հասել:
«Արդյունքում ՝ գործ ունենք կանոների խախտման և կոշտության հետ: Օրինակ՝ առևտրի վայրում, երբ կանոների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել,հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ մթերքը կփչանա և տնտեսական վնասներ կկրեն: Ըստ էության, մենք գործ ունենք կանոների պաշտպանության հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ»,-հայտարարեց վարչապետը:
«Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում նախապես պետք է մտածի, որ վաճառքը կազմակերպվի պարետատան կանոներին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու առաջարկեց. «Կամ կանոները չպահպանելով գնում ենք համատարած արգելափակումների՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կամ միմյանց հետ համագործակցելով հսկողության տակ ենք պահում իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ: Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով՝ հաշվի չառնելով սենտիմենտալությունը, զգացմունքայնությունը: Եվ սա է եղել իրավապահ մարմիններին իմ հրահանգըը, որի չիրականացումը կամ անորակ իրականացումը բերելու է բերելու է հետևանքների»:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս ամենի համար ունենք երկու-երեք օր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան