Առաջարկվում է մինչև 2 մլն դրամ վճարումն ուշացնելու դեպքում սնանկացման վարույթ չսկսել
«Առաջարկում ենք, որ մինչև 2 միլիոն դրամի դեպքում սնանկության վարույթներ չհարուցենք, այլ գանք նրան, որ այդ դեպքերում ինչ որ չափով մարելով, կամ մասնակի մարելով չմտնեն սննկացման վարույթներ»,- հայտարարեց պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող 1 մլն դրամի շեմը սահմանվել էր 2010 թվականին:
Ներկայացնելով Դատական դեպարտամենտից վերցված վիճակագրությունը՝ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին սնանկության գործով եղել է 9133 հարուցված վարույթ, որից 60 % ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների և 40 %-ը իրավաբանական անձանց վերաբերյալ:
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ այդ տարի ավարտել են ընդամնեը 1513 վարույթ: 2019 թվականին հարուցվել է 9185 վարույթէ համապատասխանաբար 34 % և 66% տոկոս համամասնությամբ: Այս դեպքում էլ ավարտված վարույթնրերի թիվը փոքր է եղել՝ 1590:
Պատգամավորի դիտարկմամբ, կյանքը ցույց է տալիս, որ սնանկացման վարույթները երկար են տևում և մյուս կողմից էլ պարտադիր վարույթ սկսելու շեմը ցածր է և պետք է բարձրացվի:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նոր կորոնավիրուսի համավարակի տնտեսական բացասական հետևանքների արդյունքում օբյեկտիվորեն հնարավոր են դառնում պարտավորությունների կատարման թերացումներ՝ այդ թվում հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով:
Նախագծի ընդունման դեպքում լիազորված պետական համապատասխան մարմինը՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով մինչև 2 մլն դրամ վճարումն ուշացնելու դեպքում կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին