Իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ. փաստաբան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է.
««Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված նյութից տեղեկացա, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել «ենթադրաբար» Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի վրա:
Նշված փաստի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունից դեռևս չենք ստացել որևէ գրավոր փաստաթուղթ կամ բանավոր պարզաբանում:
Առավել տարակուսելի է, որ կալանք է դրվել ոչ միայն Միքայել Մինասյանի բարեկամներին կամ պարզապես ծանոթներին պատկանող ընկերությունների, այլև այն ընկերությունների բաժնեմասի վրա, որոնց սեփականատերերին Միքայել Մինասյանն անձնապես չի էլ ճանաչում:
Նշվածը վերջին երկու տարին անընդմեջ Միքայել Մինասյանի և նրան հետ երբևէ որևէ առնչություն ունեցած, իսկ առանձին դեպքում՝ որևէ առնչություն չունեցած անձանց և ընկերությունների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հերթական փուլն է:
Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվող աղմկահարույց բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ, քան ապօրինի եղանակով քրեաիրավական գործիքակազմին դիմելը՝ մի տարբերակ, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության:
Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար:
Միաժամանակ, մեր ներողամտությունն ենք հայցում այն ընկերություններից և անձանցից, որոնք այսօր տուժում են Միքայել Մինասյանի հետ երբևէ որևէ առնչություն ունենալու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ
- Միքայել Մինասյան. Մեդիահիստերիան ապացուցում է՝ ինձանից սարսափում եք
- Միքայել Մինասյան. Կարող է վախո՞ւմ եք, որ մաքսավորները կտան Աննա Հակոբյանի, Սիփան Փաշինյանի ու Հրաչյա Հակոբյանի անունները
- Ինչի՞ մասին է խոսելու Միքայել Մինասյանն այսօր
- Միքայել Մինասյան. Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել
- Միքայել Մինասյան. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»
- Միքայել Մինասյան. Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը խախտել է պոպուլիզմի չգրված օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին