Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում. կան զոհեր
Առնվազն 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ձերբակալել են, 4500 մարդ, որոնք մեղադրվում են թալանի, պարետային ժամերին խախտելու, ճանապարհները փակելու համար:
Բայց ցուցարարները, չնայած կիրառվող պարետային ժամին, չեն պատրաստվում հեռանալ փողոցներից՝ ասելով, «Մենք թույլ չենք տա Թրամփին խեղաթյուրել մեր ժողովրդավարությունը, մենք իրավունք ունենք խոսելու»:
Երեքշաբթի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն տեղափոխվել են մայրաքաղաքը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվեցին՝ ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջեյմս Ֆլոյդի սպանությունից հետո։