ԿՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։
Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել. ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։
Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք թերություններ կարգավորված են. այն է՝ գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝ կարգի բերված։
Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետևելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։