Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
«Հաստատված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նաև թեստերի քանակի հետ, և հիվանդության թվի աճի համար պետք չէ մեղավորներ փնտրել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նրա խոսքով, որքան շատ են թեստեր արվում, այդքան հիվանդության հայտնաբերման գործակիցը ավելանում է, և դա ոչ թե մտահոգիչ է, այլ դրական՝ այն իմաստով, որ վարակվածները հայտնաբերվում են.
«Կարելի է կարծել, որ կան վարակվածներ, ովքեր չեն հայտնաբերվում և հանդիսանում են հիվանդության տարածման աղբյուրներ։ Թեստերի քանակի ու դեպքերի ավելանալը դրական է, քանի որ հայտնաբերված հիվանդները մեկուսանում են, չեն հանդիսանում վարակի տարածման աղբյուր, անհրաժեշտության դեպքում բուժօգնություն են ստանում»։
Նրա խոսքով, հակահամաճարակային միջոցառումները համալիր են, և երբ թեստավորումների քանակն ավելանա ու հայտնաբերելիությունը պակասի, այդ դեպքում կարելի է ասել, որ հիվանդության նվազում է գնում։ Բայց քանի դեռ արվող թեստերի քանակին ավելացմանը զուհահեռ ավելանում է նաև հիվանդների թիվը, դա նշանակում է, որ նվազման մասին խոսք լինել դեռ չի կարող։
«Չենք կարող նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է։ Հայտնաբերում ենք հանրության շրջանում եղած վարակվածներին։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրել և պետք է կրեն, դրանք իրավիճակից կախված անընդհատ փոփոխությունների են ենթարկվում։ Եվ դեպքերի թվի աճի համար մեղավորներ պետք է փնտրել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է»,- շեշտեց Ն. Զեյնալյանը։
Դիտարկմանը, որ կառավարության կողմից հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, օրինակ՝ դիմակներ կրել-չկրելու համար, արդյո՞ք դա չի հանգեցնում հասարակության շրջանում վստահության կորստի, Ն. Զեյնալյանն արձագանքեց՝ իրարամերժ հայտարարություններ ձևակերպումն այդքան էլ տեղին չէ, քանի որ այն դիմնակները, որ հիմա մարդիկ կրում են, 100%-ով չեն ապահովագրում վարակվելուց.
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դիմակ չկրենք, քանի որ այն առավելապես կանխում է վարակելն ու վարակվելը։ Սա արվում է, քանի որ կարող է կանխել վիրուսի տարածումը, բայց ոչ 100%-ով»։
Ն. Զեյնալյանը հայնտեց, որ մահաբերության ցուցանիշով ՀՀ-ն առաջին հորիզոնականներում չէ։ Նրա խոսքով, այստեղ բավականաչափ ցածր է մահաբերության ցուցանիշը, համեմատած համաշխարհային միջինի հետ։
«Որոշ եվրոպական երկրներում մինչև 15% է եղել մահաբերության ցուցանիշը, մեզ մոտ 1.5%-ի շրջանում է։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է զգոնությունը թուլացնենք, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի համար պետք է պայքարել»,- ասաց պատգամավորը։
Նա շեշտեց, որ հիվանդության աճի պիկին ՀՀ-ն դեռ չի հասել, պետք է թվերը նվազեն և ձգտեն զրոյի, որ հնարավոր լինի ասել՝ պիկը հաղթահարված է։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին