Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հակասական ռազմավարության հեղինակն ընդունում է իր սխալները
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, որ «Կովիդ-19»-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը հանգեցրել է շատ մահերի, այն բանի պատճառով, որ ինքը համոզել էր երկրին չգնալ խիստ սահմանափակումների։ Այս մասին գրում է bloomberg-ը։
«Եթե մենք հանդիպեինք նույն հիվանդության հետ այն գիտելիքներով, որոնք մենք ունենք այսօր, կարծում եմ, որ մեր պատասխանը կլիներ ինչ-որ տեղ մեջտեղում, ինչ արեց Շվեդիան և մնացած աշխարհը», - ասել է Անդերս Թեգնելը՝ շվեդական ռադիոյին տված հարցազրույցում:
Թեգնելը վիրուսի դեմ պայքարի Շվեդիայի հակասական մոտեցման հեղինակն է, և Ստեֆան Լոֆվենի կառավարությունն իր քայլերը կատարեց՝ հենվելով գլխավոր համաճարակաբանի խորհուրդներով։
50 մարդուց ավելի հավաքույթները շարունակում են արգելված մնալ, բայց ճգնաժամի ողջ ընթացքում շվեդները կարողացան այցելել ռեստորաններ, գնումներ կատարել, հաճախել մարզադահլիճներ և 16 տարեկանից ցածր երեխաներին էլ ուղարկել դպրոց:
Վիրուսը զսպելու ավելի մեղմ մոտեցումն արժանացավ և՛ գովասանքի, և՛ դատապարտման:
Այնուամենայնիվ, բանավեճերից դուրս խոսում են փաստերը՝ արձանագրված դեպքերով ու մահերով։
100․000-ին բաժին ընկած 43 մահով Շվեդիայի մահացության մակարդակը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է և շատ ավելին է, քան հարևան Դանիայի և Նորվեգիայի ցուցանիշը, որոնք համաճարակի հենց սկզբում շատ ավելի կոշտ արգելքներ սահմանեցին:
«Հասկանալի է, որ Շվեդիայում կատարածի բարելավման ներուժ կա»,- ասել է Թեգնելը:
Թեգնելի մեկնաբանությունները, սակայն, վրդովվեցրել են կառավարության որոշ անդամների:
Կառավարությունը սկսել է անհանգստանալ՝ կապված Շվեդիայում վիրուսի տարածման դեմ պայքարի ակնհայտ սխալների հետ: Երկուշաբթի օրը Լոֆվենը խոստացել է, որ ճգնաժամի լուծման հետաքննություն կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան