Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»,-հայտարարել է նա Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, Վանեցյանն ասել է, որոշել են, որ կուսակցությունը բոլոր մարզերում պետք է գրասենյակներ ունենա, որպեսզի քաղաքացիների հետ կարողանան շփվել հնարավորինս շատ։
Ինչ վերաբերում է իր՝ քաղաքականություն մտնելու պատճառներին, Վանեցյանն ասել է.
«Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։ Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։
Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։
Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
- Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
- Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
- Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան