Բաց տարածքներում ևս դիմակ կրելը դառնում է պարտադիր.Ավինյան
Եթե նախնական որոշմամբ դիմակների կրումը պարտադիր էր միայն փակ տարածքներում, իսկ բաց տարածքներում՝ առկայությունն էր պարտադիր, ապա այժմ, նոր որոշմամբ, բաց տարածքներում ևս դիմակ կրելը դառնում է պարտադիր: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Բացառությոն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները, նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժություն իրականացնելը»։
Պարետն անդրադառնալով դիմակի կրման անհրաժեշտությանն՝ ասաց. «Որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ դիմակի կրումն անհարմարություններ է բերելու, բայց այս փուլում դիմակի պատշաճ կրումը նվազեցնելու է վարակի տարածումը»։
Քննարկվել են նաև տարբեր այլ հարցեր՝ գնահատվել է առողջապահական համակարգի ներկա վիճակն ու տնտեսական գործունեության սահմանափակման վերադարձի հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին