Արայիկ Հարությունյան. Հատ-հատ կգնանք խախտումների հետքերով, հարցերը տեղում կլուծենք
Դպրոցներում դասագրքեր ստանալիս, ատեստատներ հանձնելիս կուտակումների առաջացումն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նման ահազանգեր են ստացել մեկ-երկու տեղերից։
«Եթե նման բան կա դպրոցներում ու բակերում, ես հենց հիմա հրահանգում եմ, որ տնօրեններն այդ ամեն ինչին վերջ տան։ Ես գիտեմ, որ ժամեր են սահմնանվել, որ երեխաները գան կես ժամը մեկ կամ մեկ ժամը մեկ, որ կուտակումներ չլինեն»,-ասաց նախարարն ու նշեց, որ հետքերով անձամբ է գնալու։
Նախարարն ասաց՝ չի հասկանում, դասագրքերի, ատեստատների հանձնման հրատապությունը, նման պահանջ նախարարության, մարզային վարչությունների կողմից չի դրվել։
«Ես հիմա անձամբ գնալու եմ մի քանի դպրոցներ, հասկանալու, թե նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ նման մի նկար հայտնվել է վարչապետի էջում։
Նախարարը սպառնաց, եթե խախտումներ լինեն, ապա դրանք կատարածները պատժվելու են շատ խիստ։
«Հիմա դրանց հետքերով կգնանք ու էդ հարցերը կլուծենք տեղում»,-ասաց Ա. Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան