«Հրապարակ». Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ՍԴ-ն օգոստոսին որոշում կկայացնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովը կքննի ՀՀ ՍԴ-ի և ՀՀ իշխանությունների` հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների մասին 2 առանձին դիմումները։ «Եզրակացությունը կլինի հունիսի 22-ի մերձակայքում. հետաքրքիրն այն է, որ ՍԴ-ն Վենետիկին է դիմել 1 տարի առաջ, իսկ իշխանությունը՝ մոտ 1 ամիս առաջ, փաստորեն, իշխանական դիմումը քննվում է արագ։ Չի բացառվում, որ «բալանսավորված» պատասխան լինի. սա` ինձ, սա՝ քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին տարբերակով, ինչպես էր ՄԻԵԴ-ի որոշման դեպքում, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ»,- ասաց մեր աղբյուրը:
Վենետիկի կարծիքը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում ՍԴ-ն կկայացնի որոշում։ «Օգոստոսին մոտ»: Կլինի հօգուտ Քոչարյանի՞։ «Պետք է սպասել Վենետիկի խորհրդատվական կարծիքին։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի եզրակացությանը, ապա հիմքեր են տվել, որ ՍԴ-ն վճիռ կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի»: Բայց կկայացնի՞։ «Դժվար է ասել, գուցե ՍԴ-ն ակնկալում էր, որ ՄԻԵԴ-ը հստակ «վճիռ» կկայացնի, ինքը պոստ-ֆակտում այն կարձանագրի, սակայն ՄԻԵԴ-ը, բնականաբար, չէր գնա այդ ճամփով։ Բայց հիմքերը կան, որ ՍԴ-ն կայացնի իր որոշումը։ Ի դեպ, մի նրբություն էլ կա. ՀՀ ՍԴ հարցադրումները մանյովրային էին` «եթե այսպես, ապա… իսկ եթե» կոնտեքստով, ինչին ՄԻԵԴ-ը պատասխանել է դիվանագիտական նույն մանյովրով»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան