Փաշինյան. Այն, ինչ տեսա ձեր օգնությամբ, կատաստրոֆա է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան երկրորդ ուղիղ եթերի ժամանակ ասաց, վերջին օրերեին դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ծավալները ոչ ճիշտ ներկայացնելու համար։
«Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ես ուրիշ բառ չունեմ։ Ես կանդրադառնամ ոստիկանության աշխատանքին, բայց աշխարհում չկա ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարց կարողանա լուծել»,-ասասց նա։
Նա խոստովանեց, ստեղծված իրավիճակի համար ինքն է պատասխանատու, բաց ավելացրեց, հարցը պատասխանատուի մեջ չէ։
«Բայց դրանից բան է փոխվո՞ւմ, էն մահացող մարդկանց ու նրանց հարազատներին ավելի թե՞թև է։ Ես ասում եմ, չգիտեմ ուրիշ ռեժիմ»,-նշեց նա։
Նա նկատեց, բանկերում, շուկաներում, դպրոցներում, «Հայփոստ»-ում ու այլ տեղերում խայտառակ վիճակ է։
«Հենա նախարարը միացավ, նայում է, պարոն Արշակյան, «Հայփոստ»-ում խայտառակ վիճակ է։ Հիվանդանոցներում տեղերը սպառվում են»,-նշեց նա՝ կոչ անելով, որ յուրաքանչյուրը հետքայլ անի, որպեսզի անդունդը չընկնենք։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
- Չալաբյան. Փաշինյանն ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ
- Փաշինյան. Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին