Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության։
«Դատալեքս»-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանի պահանջը վերաբերում է ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելուն՝ որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։
Հայցադիմումը ստացվել է հունիսի 2-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելու է նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը։ Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։
Առայժմ նիստ նշանակված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
- Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հորը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին