Թրյուդոն անհարմար 20 վայրկյան դադար է վերցրել՝ նախքան Թրամփի և բողոքների մասին հարցին պատասխանելը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր մամուլի ճեպազրույցի ժամանակ շուրջ 20 վայրկյան դադար է վերցրել, որպեսզի գտնի ճիշտ բառերը՝ պատասխանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ում բողոքի ցույցերի վերաբերյալ հարցին, թե արդյոք պետք է օգտագործվի ռազմական ուժ՝ Միացյալ Նահանգներում տարածված հակառասիստական ցույցերի դեմ: Այս մասին գրում է mashable-ը։
Երկար մտածելուց հետո Թրյուդոն պատասխանում է․«Մենք բոլորս սարսափով և զարհուրանքով ենք նայում, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում։ Ժամանակն է համախմբվելու, բայց ժամանակն է լսելու, հասկանալու, թե ինչ անարդարություններ են շարունակվում՝ չնայած տարիների և տասնամյակների ընթացքում առաջընթացին»:
Ահա 20 վայրկյան դադարի տեսանյութը, որը, հավանաբար, նույնիսկ ավելի երկար է, քան պատկերացնում եք: Մի պահ կարող է թվալ, թե տեխնիկական խնդիր է առաջացել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան