ԱՄՆ-ում ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են բողոքի ակցիան լուսաբանող Sputnik-ի պրոդյուսերի վրա
Մոսկվան պահանջում է ԱՄՆ-ից պաշտպանել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ոստիկանության կամայականություններից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։
Այսպես գերատեսչությունն արձագանել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ բողոքի ակցիան լուսաբանող Sputnik գործակալության պրոդյուսեր Նիկոլ Ռուսելի վրա հարձակմանը։ Ոստիկաններն ռետինե փամփուշտներով կրակել են կնոջ վրա՝ չնայած պարանոցին կախված է եղել նրա՝ լրագրող լինելը հավաստող քարտը, և նա մի քանի անգամ կրկնել է, որ աշխատում է լրատվամիջոցում:
Գերատեսչությունը շեշտել է, որ անգամ կրակոցից և ցուցարարներին ցրելուց հետո, «ոստիկաններից մեկը լրագրողին գցել է գետնին և ոտքերով հարվածել նրան»:
Գերատեսչությունը կոչ է արել միջազգային ինստիտուտներին և իրավապաշտպան ՀԿ-ներին արձագանքել միջադեպին։
Նաև անցած կիրակի Մինեապոլիսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է բաց թողել Ռիա նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգիևի ուղղությամբ, երբ նա լուսաբանում էր անկարգությունները։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը ներողություն էր խնդրել հարձակման ենթարկված լրատվամիջոցների աշխատակիցներից։ Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Պետդեպարտամենտին։
Հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում
- ԱՄՆ-ում՝ խռովությունների ժամանակ, ԱԱԾ սպա է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին