Արթուր Վանեցյան. Սուտ լուրեր տարածելն այս իշխանության գործելաոճն է
«Սուտ լուրեր տարածելն այս իշխանության գործելաոճն է, միակ հնարավորությունն ու գործիքը՝ իրենց իշխանությունը պահելու համար»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ Վանաձորում կուսակցության գրասենյակի բացման արարողությունից հետո։
Լրատվամիջոցն ԱԱԾ նախկին տնօրենից խնդրել էր մեկնաբանություն այն հայտարարությունների մասին, որ Վանեցյանը համագործակցել է նախկին իշխանությունների հետ ու վերջին աղմկահարույց քրեական գործերի հետ կապված նրա մատը խառն է, որ նախկին մի քանի պաշտոնատար անձինք քրեական գործերի հարուցումից մեկ-երկու օր առաջ լքել են Հայաստանը։
«Ես կխնդրեմ հարցը ձևակերպել որևէ մի փաստով, կոնկրետ մի մեղադրանք ներկայացնել»,-ի պատասխան ասել է Արթուր Վանեցյանը՝ նկատելով, որ իշխանությունները մարդկան մոլորեցնում են, հայտարարելով, թե ամեն ինչի հետևում կանգնած են նախկինները։
«Թող մատնանշեն, թե ինչքան գումար է վերադարձվել ՀՀ պետական բյուջե և ինչ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել պատասխանատվության իմ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո: Կտեսնեք, որ այդ պնդումները, լուրերը ամբողջությամբ կեղծ են և կրում են մանիպուլյատիվ բնույթ»,-ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը
- Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
- Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
- Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
- Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ
- Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան