Բայդենը քննադատոմ է Թրամփին
Երեքշաբթի օրը նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով Դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածուն է, տարածեց իր առաջին գլխավոր հրապարակային հայտարարությունը՝ խոստանալով ատելություն չսերմացնել և ընտրվելու դեպքում բուժել ռասայական խտրականության վերքերը, որոնք վաղուց տանջում են ԱՄՆ-ին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բայդենի ելույթի հատվածները հրապարակվել էին նախապես: Ֆիլադելֆիան, ուր նա հանդես եկավ ելույթով, վերջին օրերին դարձել էրբողոքի ցույցերի ու բռնության կենտրոններից մեկը: Բայդենը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը ցույցերին, մասնավորապես ՝ Սպիտակ տան մոտակայքում գտնվող պատմական եկեղեցում ֆոտոշարք անելու նրա որոշումը այն բանից հետո, երբիրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել՝ այնտեղ հավաքված ցուցարարներին ցրելու համար:
Երբ խաղաղ ցուցարարներին հրամայվում է ցրվել Սպիտակ տան մոտից, օգտագործելով արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ, որպեսզի նախագահը լուսանկարվի ազնվական եկեղեցում, կարող ենք ներողամիտ լինել ինքներս մեր հանդեպ այն մտքի համար, որնախագահին ավելի շատ հետաքրքրում է իշխանությունը, քան սկզբունքները, ասել է Բայդենն իր խոսքում:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը, որի պատճառով բռնկվեցին բողոքի ցույցերը, Բայդենը որակեց սթափվելու պահ:
«Ես ձեզ խոստանում եմ, որ չեմ շահարկի վախը և հակասությունը: Ես դեմ եմ ատելության», - ասում է Բայդենը:
Իր խոսքում նախկին փոխնախագահը ձգտում է հավասարակշռություն հաստատել հասարակության մեջ՝ հանրային զայրույթի և բռնությունների դատապարտման միջև:
Բայդենը առաջին անգամ հեռացավ Դելավեերում գտնվող իր տնից, ուր նա գտնվում էր մարտի կեսերից կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին