Լիլիթ Գալստյան. Դուք սպառել եք անցյալի ուրվականով հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավոք, քաղավիացիայի տապալումը, ինչի մասին համառորեն լուրեր էին պտտվում և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանում գրանցված ավիանկերություններին կարգելվի թռչել Եվրոպական օդային տարածքով:
Սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:
Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ժամանակի ընթացքում, կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ու անպատվաբեր ցուցակից:
Բայց ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով:
Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքու՞մ էր փաստերը, շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատողներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում: Այս վարքագծով եք դուք վերաբերում ցանկացած հարցի...սա է ցավալին...այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է...
Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյալի ուրվականով հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք այս ցավալի ներկայի, միակ պատասխանատուն եք: Դուք մսխելով մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը:
Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկվել»:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ճաղարյան. ՔԱԿ-ի անամոթ երեսից
- ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. ՔԳԱՎ
- Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց ԵՄ երկինք
- ՔԱԳՎ-ն հորդորել է EASA-ին՝ վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթերի սահմանափակման որոշումը
- Հակոբ Ճաղարյան. Ազատման դիմումիս հիմքերն են Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները
- Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
- Լիլիթ Գալստյան. Քաղավիացիայի կոմիտեի պետը պարզապես թռավ առաջին իսկ թեթև ցնցումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան