Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին
Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների պատճառով շարունակվում են լարված մնալ հարաբերությունները Թուրքիայի ու Հունաստանի միջև։ Այս լարվածության ֆոնին Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, նշել է, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ֆլորոսը մասնավորապես ասել է․ «Հիմա մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակը «եռում է»։ Մենք մեծ ու քաջ կռվողների թոռներ ենք։ Մեզ արհամարհողները մեծ սխալ են անում։ Մենք պատրաստ ենք ճզմել բոլոր նրանց, ովքեր կթերագնահատեն մեզ»։
Այս հայտարարությունը հրապարակել են թուրքական լրատվամիջոցները՝ հիշեցնելով Ֆլորոսի՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վերաբերյալ արած մեկ այլ հայտարարություն։ Նշվում է, որ հույն բարձրաստիճան զինվորականը ՆԱՏՕ-ի գործընկերներին հաղորդել էր Էգեյան ծովում ու հույն-թուրքական սահմանային Մերիչ գետում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունների մասին՝ ավելացնելով, որ դրանք կարող են բախման հանգեցնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան