«Վեոլիա Ջուր»-ը Մերձավանի բնակիչներին կոչ է անում առայժմ ծորակից ջուր չխմել
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝ այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մինչ այդ, ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով: «Վեոլիա Ջուր»–ը հոգալով բնակիչների առողջության մասին, կոչ է անում մատակարարվող ջուրն առայժմ օգտագործել բացառապես տեխնիկական նպատակներով, մինչև կլինեն լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները։
Բացի այդ, հոգալով սպառողների առողջության և անվտանգության մասին, «Վեոլիա Ջուր»–ը արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների։
Միաժամանակ, ստեղծված իրավիճակում բացառելու համար ջրի անարդյունավետ ծախսի պատճառով բաժանորդների կողմից որևէ ֆինանսական կորուստ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:
«Վեոլիա Ջուր»–ը ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված քայլեր մեղավոր կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան