Պետք է մեր շրջապատին նայենք և հասկանանք, թե ինչու թվերը չեն նվազում. Նազելի Բաղդասարյան
«Նախօրեին մենք համացանցում տեսանք բազմաթիվ հրապարակումներ և՛ վարչապետի, և՛ պատգամավորների կողմից, որոնք ցույց էին տալիս, թե ինչու են կորոնավիրուսային հիվանդության նման թվեր գրանցվում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով, մտայնությունը, թե ինչու թվերի նվազում չկա, պետք է փնտրել նաև մարդկանց վարքագծի մեջ։
«Որոշ դեպքերում անհարմարություն են պատճառում նույն դիմակների կրումը, սոցիալական հեռավորության ապահովումը և այլ խնդիրները, բայց հասկացեք, որ պետությունն իրապես ունի այդ գործիքակազմը և սահմանված նորմերը պետք է վարքագծի կանոն դառնան։ Պետք է մեր շրջապատին նայենք և հասկանանք, թե ինչու թվերը չեն նվազում»,- շեշտեց պատգամավորը։
Նա ցավակցություն հայտնեց այն ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի պատճառով կորուսնտեր են ունեցել.
«Պետք է հասկանանք, որ սրանք ուղղակի թվեր չեն, այլ այս թվերի հետևում մարդկային կյանքեր են։ Ցավոք, մենք՝ պետական այրերս ևս ճիշտ ու համարժեք վարքագիծ չենք դրսևորում։ Եվ երբ պետությունը սահմանում է որոշակի նորմեր, հարցեր են առաջանում, թե ինչպես կարելի է այդ ամենը շրջանցել։ Մեկ բան պետք է հստակ հասկանալ՝ դիմակը, որ կրում ենք, ոչ թե տուգանվելու, այլ՝ իմ, ձեր և բոլորի հարազատների կյանքը փրկելու համար է։ Խնդրում եմ զգոն լինել և պաշտպանել սահմանված նորմերը»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը