Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 40-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2150 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 2-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 827 նմուշառման հետազոտություն։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ մայիսի 31-ը ներառյալ Շիրակի մարզի 388 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 290-ը փաստացի բնակվում է մարզում, 98-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 229-ը` մահվան ելքով, որից 59-ը՝ այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
- Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան