Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. մարզպետ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչև 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։
Տեղեկացնենք, որ վերջին երկու օրերին մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ, մարզում կորոնավիրուսով վարակվեծ է 573 մարդ, 256 հոգի առողջացել է , 8-ը` մահացել։
Նշվում է, որ հիվանդության հետևանքով մահվան ևս 1 դեպք է գրանցվել։
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 63 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է»,- գրել է մարզպետը։:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան և Ծովասար համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
- Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ
- Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը