Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է Ադրբեջանում։ Նման կարծիք հայտնեց Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր նախագահ Տիգրան Աբրահամյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
«Պետք է անել ամեն բան, ոչ միայն արագ կանխելու վարակի տարածումը, այլև սովորական ռիթմին հնարավորինս շուտ վերադառնալ, քանի որ այս իրավիճակից է կախված, թե ինչ հնարավոր ակտիվացումներ կունենա Ադրբեջանը։ Այսինքն, տարածաշրջանային կայունությունը նաև կախված է այն բանից, թե ստեղծված իրավիճակից ով ավելի շուտ դուրս կգա և շահած դուրս կգա տնտեսական, քաղաքական ու ռազմական առումներով։ Հենց դրանից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում»,-ասաց փորձագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան.Այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է
- Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել
- Տիգրան Աբրահամյան. Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է
- Տիգրան Աբրահամյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից
- Տիգրան Աբրահամյան. Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից