Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներըի մասին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտնել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները կվերսկսվեն 2020 թ․ հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021թ․ ապրիլի 30-ին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո IWF- ն առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար,որոնք կնվաճեին մասնակցության ուղեգրեր։
Ճամբարում նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին, համոզվելու համար, որ խաղերում հանդես կգան միայն «մաքուր» ծանրորդները։
ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը, փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը կամավոր պետք է լինի, ոչ թե պարտադիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները