Կառավարության հակաճգնաժամային համակարգը տապալված է. Մելքումյան
«Մեր հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վերջին ցուցանիշները ստեղծել են բարդագույն իրավիճակ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումներին։
Նրա խոսքով, խորհրդարանը չի կարող չքննարկել, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես են վարակի դեպքերը հարյուրներով ավելանում, իսկ հիվանդությունը չի կարողանում պիկին մոտենալ, և հայտնի էլ չէ՝ ինչ է սպասվում՝ պետք է խիստ սահմանափակումներ մտցվե՞ն, թե՞՝ ոչ։
«Դեռ մարտին մեր քաղաքական ուժը զգուշացնում էր, ասում, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել։ Հիմա պետք է փաստենք, որ մենք կառավարության նշած վատատեսական սցենարի մեջ ենք։ Պառլամենտը պետք է արտահերթ հավաքվի ու քննարկի՝ փակում ենք ամեն ինչ, թե բացում ենք։ Ի վերջո պատասխանատվության ինստիտուտ կա՞, թե՞՝ ոչ։ Արդյո՞ք բոլոր նախարարներն են իրենց ֆունկցիան գերազանց կատարում, եթե այո, ապա սցենարն է սխալ։ Հակառակ դեպքում, եթե պաշտոնյաները բացթողումներ ունեն, ապա նրանց պատասխանատվության հարցով պետք է զբաղվենք»,- շեշտեց Մ. Մելքումյանը։
Նա նշեց երկրների ցանկը, որոնք խուսափել են վարակի տարածումից՝ կոնկրետ գործիքներ կիրառելով.
«Սլովենիա, Վիետնամ, Վրաստան... այս երկրները կոնկրետ գործիքներ կիրառեցին։ Հիմա մեզ մոտ ով ինչ չի արել, պետք է իմանանք, որ պատասխանատվության ենթարկենք։ Ժամանակն է, որ այդ պատասխանատվության ինստիտուտը գա։ Այն սցենարը, որ կառավարությունը նախատեսել էր՝ վիճակը կայունացնելու համար, տեղի չունեցավ, հիմա չկա՞ վերանայում, թե ինչը չեն արել։ Կառավարության հակաճգնաժամային համակարգը տապալված է, դա պետք է վերանայել, քանի ուշ չէ։ Մենք վերահսկողությունից դուրս ենք պահել պրոցեսը, և չենք կարող հետ կանգնել դրանից»։
Մ. Մելքումյանի պնդմամբ, խոսքով չպետք է սահմանափակվել, պետք է կոնկրետ հրատապ քայլեր արվեն։
«Երբ ասում են՝ ժողովրդի գիտակցությունն այսպես է, այնպես է, դա հասկանալի է, բոլոր ժողովուրդների մեջ էլ կա, բայց մե՞նք ինչ ենք անում։ Հիմա ես ԱԺ նախագահին դիմում եմ, որ հրատապ բոլոր խմբակցություններին խորհրդակցության հրավիրի, կանչենք գործադիրին և հասկանանք՝ ով ինչ չի անում։ Վերջապես մենք պետք է ռեալ խառնվենք այս գործերին»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատուները պետք է ազատվեն. Մարուքյան
- Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
- Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան