Առողջություն 18:25 04/06/2020 Հայաստան

ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից

«Կորոնավիրուսը լրջորեն բեռ է ստեղծում այլ հիվանդությունները բուժելիս, հատկապես ոչ ինֆեկցիոն»,- Երևանի պետական բժշկական համալսարանի  կազմակերպած քննարկմանն ասաց ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի  ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։

Նրա խոսքով ինքնամեկուսացումը պետք է ու արդյունավետ մեթոդներից է։

Նա նաև հարցադրում արեց, թե ինչո՞ւ չեն բուժվում հիվանդներն այն դեպքում, եթե վարակը հաստատված է, բայց  տանում են թեթև կամ ասիմպտոմ։

«Ոչ մի դեղամիջոց, միջամտություն ապացուցած չէ, որ փոխելու է վերջնական արդյունքը։ Բուժես, չբուժես, ինչ որ վիտամաններ օգտագործես կամ այլ դեղորայք, ուղղակիորեն չեն ազդում։ Լավ կլինի գոնե չվնասեն։ Դրա համար խորհուրդ չի տրվում որևէ բուժական միջամտություն, բացի ինքնամեկուսացումից, եթե վիճակը թեթև է։ Եթե միջին ծանրության է, այդտեղ է պետք լինել հստակ կապի մեջ վարող մասնագետների հետ, քանի որ այն կետը, երբ միջինից անցում է կատարվում ծանր, բավականին դժվար է գնահատել նաև մասնագետների համար»,- ասաց Հ.Մանգոյանը։

Հարություն Մանգոյանն ասաց, որ պացիենտները հաճախ դիմում են բավական դեղորայք օգտագործած՝ հակաբիոտիկներ, հակավիրուսայիններ, որոնք հիշում էին նախկին էպիդեմիոներից։

«Սա, իհարկե, պետք է կանխել։ Դեղատոմսը մեկն է՝ ժամանակին դիմել բժշկի, լինել վերահսկողության տակ, խուսափել ցանկացած ինքնաբուժումներից»։ 

ԵՊԲՀ –ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանն էլ ընդգծեց, որ որևէ դեղորայք պետք չէ ընդունել, եթե հիվանդությունն անցնում է ասիմպտոմ,  ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, պետք չէ ընդունել հակաբիոտիկներ. «Ամենալավ միջոցն այն է, որ անձը, որը շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ ու նրա մոտ հայտնաբերվել է վիրուս, շատ զգույշ լինել իր նկատմամբ, ինքնազգացողության ցանկացած  փոփոխության պարագայում դիմել բժշկի»։

Ինչ մնում է վարակից հետո հետևանքներին, դոցենտն ասաց, որ չունեն երկարատև դիտարկումներ, այսօր չեն կարող ասել, թե ինչ  հետևանքներ է թողնում այդ վիրուսը։

«Մի բան բան հստակ է՝  ցանկացած ինֆեկցիոն հիվանդությունից հետո բավական երկար ժամանակ մնում է  թուլությունը, ախորժակի բացակայություն։ Լավացման շրջանին համապատասխանող երևույթներ են»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է Կավասակի հիվանդության ու կորոնավիրուսի միջև հավանական կապին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում գրանցվել է դեպք, որ կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխայի մոտ հաստատվել է Կավասակիի սինդրոմ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանն ասաց, որ Կավասակիի սինդրոմը նորություն չէ, այն միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների. ոչ միայն կորոնավիրուսի, այլ տարբեր հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ։

Նա ասաց, որ Հայաստանում այս պահին կա Կավասակիի սինդրոմի շուրջ 50 նկարագրված դեպք: Ըստ նրա, տարբեր պոպուլյացիաներում տարածավությունը տարբեր է։

Հ.Ապրեսյանն ասաց, որ կորոնավիրուսի տարծումից հետո տարբեր երկրներից ահազանգեր են հնչել, Կավասակիի սինդրոմի տարածման մասին։ Բժշկուհու խոսքով, այսօրվա տվյալներով հնարավոր է, որ կորոնավիրուսը բարձրացնում է Կավասակի հիվանդության ռիսկերը։

«Մանկական պոպուլյացիայում կորոնավիրուսի տարածվածությունը բարձր չէ: Չնայած այս ամենին՝ ռիսկեր կան», - ասաց նա:

Հարցին՝ կորոնավիրուսով վարակվելը արդյո՞ք երկարաժամկետ ազդեցություն  թողնում է  երեխաների առողջության վրա, Հ. Ապրեսյանը պատասխանեց, որ այս  պահի դրությամբ նկարագրված բարդություններից միասին Կավասակի հիվանդության մասին է խոսվում, իսկ հեռակա բարդությունների մասին նոր հիվանդության պարագայում չափազանց դժար է կանխատեսել։

«Միջազգային տվյալներով, մեծամասամբ  երեխաների մոտ վարակն անցնում է առանց բարդությունների ու ավարտվում է ապաքինումով, բայց կանխատեսել, թե ինչ կլինի մի քանի տարի անց, չափազանց դժվար է»,- ասաց Հ. Ապրեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}