04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսով հիվանդների մահվան 244 դեպք է գրանցվել, որից 68-ը, ըստ նախարարության, այլ հիվանդությունների պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 14 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսի դրական թեստով ու երկկողմանի թոքաբորբով քաղաքացուն չեն հոսպիտալացնում
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- Ինչո՞ւ են Հայաստանում նվազում թեստավորումները
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- 31.05.2020. Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման 355 նոր դեպք, մահացել են 6-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան