«Հրապարակ». Այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու. Վանեցյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությունից հետո կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասել է. «Ի՞նչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։
Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնել քաղաքական դաշտը… Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»։
Նա նաև ասել է. «Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան